Թուրքիայում իշխող կուսակցության գրասենյակ են ներխուժել երկու զինված տղամարդիկ
Թուրքիա
Թուրքիայում ստամբուլի արվարձանում գտնվող իշխող կուսակցության գրասենյակ է ներխուժել երկու զինված անձ, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Ըստ Dogan լրատվական գործակալության՝ ոստիկանությունը փակել է կուսակցության շենքի դիմացի ճանապարհը:
Դեպքի մանրամասները չեն հաղորդվում:
Ավելի վաղ, զինված անձինք պատանդներ են վերցրել Ստամբուլի դատարանում: Հարձակման հետևանքով սպանվել է դատախազը: Ինչպես հայտարարել են ոստիկանությունում, տվյալ գործով հետաքննության շրջանակներում ձերբակալվել է 22 ծայրահեղական:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)