Snoop Dogg–ը հրապարակել է ծխողների համար նախատեսված իր երգերի տեքստերով գիրքը
ԱՄՆ
Ամերիկացի ռեփեր Snoop Dogg–ը հրապարակել է ծխախոտի թղթից պատրաստված իր երգերի տեքստերով գիրք՝ սեփական արտադրության ծխախոտի թղթերը գովազդելու նպատակով, հաղորդում է Creativity Online-ը։
Գրպանում տեղավորվող գրքույկը կոչվում է «Ծխախոտագիրք» (Rolling Words)։ Գրքի էջերը պատրաստված են ծխախոտի սովորական տերևներից, կազմը պատրաստված է կանեփաթելից, իսկ անկյունակազմը պատված է ծծմբային շերտով, որը սովորաբար օգտագործվում է լուցկու տուփերի պատրաստման մեջ։
Մտահաղացումը մշակել է Pereira O'Dell ամերիկյան գովազդային գործակալությունը։
«Ծխախոտագրքի» թողարկման նպատակը՝ Snoop Dogg King Size Slim ծխախոտը գովազդելն է։ Գրքի վաճառքը հասանելի է սահմանափակ թվով մարդկանց, սակայն արտադրողներն արդյունավետ միջոցներ են ձեռնարկում դրանք առցանց վաճառելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)