Կարմիր խաչի ղեկավարը բանակցություններ կվարի Սիրիայի իշխանությունների հետ
Մերձավոր Արևելք
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Յակոբ Կելենբերգերը երկուշաբթի Սիրիա կատարած այցի ընթացքում կհանդիպի Սիրիայի կառավարության ներկայացուցիչների հետ՝ մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ հարցեր քննարկելու նպատակով, հաղորդում է BBC Russian–ը։
Ըստ լրատվականի՝ Կարմիր խաչը և Կամիր խաչի սիրիական կազմակերպությունը երկու շաբաթվա ընթացքում կորոշեն կարիքավորներին մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ գործնական քայլերին առնչվող հարցերը։
Կելենբերգերն ընդգծել է, որ այդ հարցերը լինելու են Սիրիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ բանակցությունների հիմնական թեման։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)