Մարզաբնակ ուսանողները քննարկեցին իրենց խնդիրները
Հասարակություն
Մարտի 30-ից ապրիլի 1-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ «Մարզաբնակ ուսանողների խնդիրները» խորագրով համաժողով, որին մասնակցում էին հանրապետության բոլոր մարզերը ներկայացնող շուրջ 100 ուսանողներ։ Այս մասին ասված է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարզաբնակ ուսանողության հիմնախնդիրները։ Առանձնացվեցին հատկապես ուսանողական տրանսպորտին, ուսանելու տարիներին մայրաքաղաքում բնակվելուն, ուսման վարձին, մասնագիտական գրականությանն առնչվող հարցեր։ Ծավալվեց ակտիվ քննարկում այն մասին, որ մարզաբնակ ուսանողությունն այսօր հանդես չի բերում իր ներուժին համարժեք մասնակցություն ամենատարբեր գործընթացներին։ Անդրադարձ եղավ նաև բոլոնյան գործընթացին, կրեդիտային համակարգին, շարունակական կրթության հնարավորությանը, ուսանողների և դասախոսական կազմի շարժունակությանը և բազմաթիվ այլ խնդիրների։
Համաժողովի ընթացքում մարզաբնակ երիտասարդների հետ հանդիպեցին և նրանց հուզող հարցերին պատասխանեցիեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը