Թուրքիան աջակցում է սիրիացի ապստամբներին
Աշխարհ
Լիբիայում ապստամբներին մարզում էին թուրք զինվորականները, դա արդեն հայտնի փաստ է - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
Սիրիայում քաղաքական իրավիճակի բարդացման դեպքում Թուրքիան Սիրիայի հետ սահմանի ողջ երկայնքով զորքեր կկենտրոնացնի, ինչի հետևանքով միջադեպեր կլինեն կամ կստեղծվեն, ինչն էլ կհանգեցնի պատերազմի: Թուրքիան կօգտագործի նաև Սիրիայում առկա քրդական գործոնը, որպես ռազմական գործողություններ սկսելու պատճառ:
Դավութողլուն հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում իրենք պատերազմ կսկսեն Սիրիայի դեմ:
–Սիրիայում ապստամբները զինվում են, հստակ է արտաքին ուժերի ներգործությունը,- ասաց արաբագետ Արաքս Փաշայանը:
Ինչպես Լիբիայում, այնպես էլ Սիրիայում, Թուրքիան աջակցում է ապստամբներին, նույնիսկ ԶԼՄ-ներով տեղեկատվություն էր տարածվել, որ Թուրքիան է սիրիացի ապստամբներին զենք է մատակարարում:
Սակայն Թուրքիայի քաղաքականությունը հանդիպում է դիմադրության, օրինակ Իրանի կողմից, որն աջակցում է Սիրիային:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ