ՀԱԿ-ը չի մեկնաբանի քաղաքական ուժերի հայտարարությունները՝ անկախ դրանց ախմախության աստիճանից. Արման Մուսինյան
Հասարակություն
«Մենք միակողմանի պարտավորություն ենք վերցրել՝ որևէ բանավեճի կամ պայքարի մեջ չմտնել որևէ քաղաքական ուժի հետ, բացառապես վարչախումբը ներկայացնող Հանրապետական կուսակցության, անկախ այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչների արած հայտարարությունների ախմախության աստիճանից»,- այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը՝ մեկնաբանելով «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի այսօրվա հայտարարությունը:
Հիշեցնենք, որ այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, խոսելով Կոնգրեսի հետ բանակցությունների մասին' ասաց, որ զարմացած էր, որ իրենց առաջարկությունները մերժվեցին վերջինիս կողմից։
«Զարմանալի է, որ մեր առաջարկությունը մերժվեց, բանակցողները ոչ ճիշտ տեղեկատվություն ներկայացրեցին: Վերջում պարզվեց, որ ՀԱԿ-ը բանակցությունները տանում է իշխող կոլաիցիայի հետ»,- ասել էր Ռուբեն Հակոբյանը


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը