Բակո Սահակյանը կարևորել է ՀԲԸՄ դերակատարությունը Արցախի շենացման գործում
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչության կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Ղազարյանի եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է ՀԲԸՄ դերակատարությունը Արցախի շենացման գործում՝ ընդգծելով համագործակցության հետագա ընդլայնման անհրաժեշտությունը:
Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել նաեւ սպորտի զարգացման բնագավառում կազմակերպության ակտիվ մասնակցության կապակցությամբ՝ նշելով, որ այն մեծապես նպաստում է համայն հայության բոլոր հատվածների համախմբվածության ամրապնդմանը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան