Գրողների ակցիա՝ Ազատության հրապարակում
Գիտություն և Մշակույթ
Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցավ ակցիա։Երիտասարդ հայ գրողները վաճառքի էին հանել իրենց եւ իրենց ժամանակակիցների տպագիր ստեղծագործությունները։
Միջոցառման նպատակն էր՝ գրավաճառությունը: Երևանում եւ ՀՀ ողջ տարածքում գործող գրախանութների քանակը մատների վրա կարելի է հաշվել, բայց նույնիսկ այդ սակավաթիվ գրախանութները հաճախորդի պակաս ունեն: Տպագրված գրքերը իրացման վայր չունեն եւ չեն սպառվում, այնինչ ամեն գրող ուզում է, որ իր գիրքը հասնի ընթերցողին: Քանի որ ընթերցողը չի գալիս դեպի գիրքը, գիրքը կգնա դեպի ընթերցողը: Վաճառված գրքերի գումարի 50 տոկոսը, այսինքն՝ համարյա այնքան, ինչքան գրքերի ինքնարժեքն է, կհատկացվի հեղինակներին, 20 տոկոսը կծառայեցվի բարեգործական նպատակների, իսկ 30 տոկոսը կլինի գրավաճառների շահույթը։
Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակցիային մասնակցելու հայտ էին ներկայացրել 1575 հոգի։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում