Սա է պատճառը, որ Հայաստանում այսօր գավառական թատրոն է. չկա´ քաղաքականություն, չկա´ տնտեսություն, չկա´ գիտություն
Հասարակություն
Mikayel Hayrapetyan Facebook–ի օգտատեր Միքայել Հայրապետյանն իր էջում գրել է. «Պարզապես հուսահատ ու կոտրված ժպիտ է գալիս դեմքիդ, անհուն նախանձով ես լցվում, երբ տեսնում ես, թե ինչ է կատարվում Արեւմուտքում. Աթիլայի հետնորդների երկիր Հունգարիայում Նախագահը հրաժարական տվեց, քանի որ դոկտորական դիսերտացիային ներկայացվող պահանջները 20 տարի առաջ չի պահպանել: Նրան նախ զրկել էին դոկտորի գիտական աստիճանից: Պատկերացնո՞ւմ եք, թե ի՞նչ կկատարվեր Հայաստանում, եթե նման մի պարկեշտության ժամանակաշրջան սկսվեր: Քանի՞ դոկտոր կմնար, քանի՞ թեկնածու: Եթե չեմ սխալվում՝ մականունավոր եւ թերուս պաշտոնյաներից շատերն այս տարիներին հասցրել են պղծել Հոգեւոր Հայաստանի այդ ոլորտը եւս՝ գիտական աստիճանների ձեռք գցելով: Ամբողջատիրությունը պոզով-պոչով չի լինում. խուժանը նախ իրապես գործարարներից խլեց բիզնես դաշտը, հետո հանցագործ աշխարհից խլեց դաջվածքներն ու բառապաշարը, հետո քաղաքական գործիչներից խլեց քաղաքական դաշտը, հետո գիտնականներից խլեց գիտությունը, հետո… Չեմ զարմանա, որ արդեն թաքուն խլած լիեն նաեւ հայտնի այգին… սեռական փոքրամասնություններից. այդ իսկ է նրանց վարձքը:
Սա է պատճառը, որ Հայաստանում այսօր գավառական թատրոն է. չկա´ քաղաքականություն, չկա´ տնտեսություն, չկա´ գիտություն: Կան միայն… դո´ւք տվեք անունը»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը