Յուրաքանչյուր ընտրատեղամասում կան մի քանի տասնյակ մարդիկ, ովքեր ծնվել են 00-րդ ամսի 00-ին
Հասարակություն
Facebook-ի օգտատերերից Ռաֆայել Թեյմուրազյանն իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Աչքի անցկացրեցի մի քանի ընտրատեղամասի ընտրողների ցուցակ: Առաջինը, որ աչք է զարնում, սա է. յուրաքանչյուր ընտրատեղամասում կան մի քանի տասնյակ մարդիկ, ովքեր ծնվել են 00-րդ ամսի 00-ին, օրինակ՝ 00.00.18, ասել կուզի՝ տվյալ մարդը ծնվել է 1918 թվականի 0-րդ ամսի 0-ին: Կրկնում եմ, էսպես տասնյակ դեպքեր կան յուրաքանչյուր ընտրատեղամասում: Օրինակ՝ քիչ առաջ ստուգեցի 41/12, 41/42 տեղամասերում ու հայտնաբերեցի յուրաքանչյուրում մոտ 30-40 նման անուն: Որպես կանոն 0-րդ ամսի 0-ին ծնվածները շատ ծեր են՝ 80-90 տարեկաններ, թեև պատահում են նաև ավելի ջահելները
Ասածս ինչ է, եկեք չալարենք, ամենքս մեր ընտրատեղամասի ցուցակը նայենք ու գտնենք նման մարդկանց: Զգալի թիվ է, կատակ բան չի: Եթե ամեն տեղամասում էս վիճակն է (իմ ստուգածներում այդպես էր), ապա ստացվում է, որ միայն այսպես մոտ 80 հազար մարդով ուռճացվել են ցուցակները: 80 հազար մարդ ծնվել է 0-րդ ամսի 0-ին ու նրանց ջախջախիչ մասի տարիքը գերազանցում է 80-ը»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը