Երկու Սուդանների ներկայացուցիչները հանդիպել են Եթովպիայում
Աշխարհ
Սուդանի և Հարավային Սուդանի բարձրաստիճան ներկայացուցիչները հանդիպել են Եթովպիայի մայրաքաղաք Ադիս–Աբեբայում, որպեսզի քննարկեն երկու երկրների միջև հարաբերություններում առկա հիմնախնդիրները։
Բանակցությունները հաջորդել են սահմանամերձ շրջաններում շուրջ մեկ շաբաթ տևած զինված ընդհարումներին։
Կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին հարձակումներ գործելու մեջ։ Սա ամենալուրջ ճգնաժամն է երկու Սուդանների բաժանումից ի վեր։ Բանակցություններն անընդհատ հետաձգվել են և, ինչպես նշում է BBC–ի թղթակիցը, երկու երկրների վստահությունը միմյանց հանդեպ բավականին ցածր մակարդակի վրա է։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ