«Հայկական ժամանակ». ՕԵԿ-ը ընտրակաշառք է բաժանում մեռելատանը
Հայկական Մամուլ
Այն, որ առաջիկա ընտրություններին ընդառաջ՝ կոալիցիոն կուսակցություններն ակտիվորեն ընտրակաշառք են բաժանում, նորություն չէ: Սակայն, երբեմն ընտրակաշառքի բաժանման գործընթացն այնպիսի զավեշտալի ընթացք է ստանում, որ մարդկային ուղեղում դժվար է տեղավորել: Օրերս, օրինակ, երեք ՕԵԿ-ական՝ իմանալով որ այդ օրը Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում (գեներալ Սեյրան Սարոյանի հայրենի գյուղն է) հոգեհանգստի արարողություն կա, և հաշվի առնելով, որ ամբողջ գյուղն այնտեղ հավաքված կլինի, գնացել են մեռելատուն և հոգեհանգստի արարողության մասնակիցներին առաջարկել դուրս գալ՝ ՕԵԿ-ից նվերներ ստանալու:
Ինչպես թերթին փոխանցել է արարողությանը մասնակից վրդովված հայկաշենցիներից մեկը՝ նվերները եղել են սուրճ և օղի: Հայկաշենցիները, ոչ այնքան վրդովված լինելով այն հանգամանքից, որ իրենց այդքան էժանագին ընտրակաշառք են առաջարկում, այլ այն պատճառով, որ ԱԽՔ-ի քարոզիչներն այնքան են լկտիացել, որ փորձում են մարդկանց կաշառել վշտի պահին, նրանց պատշաճ կերպով դուրս են արել և, ըստ թերթի տեղեկությունների, սուրճն ու օղին օգտագործելու բավական հետաքրքիր խորհուրդներ փոխանցել ՕԵԿ-ականների շեֆին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ