«Հրապարակ». Ճոյտը նախընտրական հանդիպումները կանցկացնի գիշերային ժամերին, որպեսզի Սարոյանը չիմանա
Հայկական Մամուլ
Աժ պատգամավորի թեկնածու Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտ, թերթին տեղեկացրել է, որ երեկ հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ: Հակոբյանը նրանց տեղեկացրել է, որ թիվ 19 ընտրատարածքում տիրում է վախի մթնոլորտ, քանի որ գեներալ Սեյրան Սարոյանն ահաբեկում է այլ դիրքորոշում ունեցող ընտրողներին: Հակոբյանն ասել է, որ իր նախընտրական հանդիպումները պատրաստվում է անցկացնել գիշերային ժամերին, որպեսզի Սարոյանը չիմանա, թե հատկապես ովքեր են եկել հանդիպելու իր հետ: ԺՀՄԻԳ դիտորդներին գիշերային հանդիպումների գաղափարը հետաքրքիր է թվացել, և նրանք ցանկություն են հայտնել մասնակցել դրանց:
Ի դեպ, Հակոբյանը թերթին հայտնել է, որ հստակ ապացույցներ ունի, որ վերջին 5 տարվա ընթացքում Սարոյանն առնվազն 2 տարի 7 ամիս բացակայել է Հայաստանից, ինչը նշանակում է, որ մշտապես չի բնակվել երկրում: Սարոյանի գրանցումը չեղյալ ճանաչելու հայցով Հակոբյանը դիմել է վարչական դատարան:
«Դիմելու եմ նաև ՍԴ, իսկ Հայաստանում մերժվելու դեպքում՝ նաև Եվրադատարան»,-տեղեկացրել է Հակոբյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ