«Հրապարակ». Իշխանությունը շատ վիճելի ու վտանգավոր ճանապարհ ընտրեց անցանկալի թեկնածուներից ազատվելու համար
Հայկական Մամուլ
Ջերմուկից թերթին զանգահարած քաղաքացին խնդրում էր բարձրաձայնել, թե ինչպես եղավ, որ Խաչատուր Սուքիասյանի և էդուարդ Մադաթյանի մասով անձնագրայինը հայտնաբերեց, որ վերջիններս մի քանի ամիս բացակայել են Հայաստանից, ուստի չեն կարող առաջադրվել Աժ պատգամավորության թեկնածու, իսկ ասենք՝ «Ջերմուկի» սեփականատեր Աշոտ Արսենյանի մասով չհայտնաբերեց՝ այն դեպքում, որ վերջինս «տարին տասներկու ամիս արտասահմաններում է, և Ջերմուկում նրա երեսը չեն տեսնում»:
Իրականում իշխանությունը շատ վիճելի ու վտանգավոր ճանապարհ ընտրեց անցանկալի թեկնածուներից ազատվելու համար: Երբ օրենսդրորեն ձևակերպված չէ, թե ինչ է նշանակում հինգ տարվա բնակության ցենզ, և այդ հաշվարկը կամայականորեն է արվում, կարելի է ամեն ինչ հասցնել աբսուրդի՝ ասենք, հաշվել, թե տարվա մեջ մարդը քանի օր ու ժամ է բացակայել երկրից, գումարել իրար և հայտարարել, որ վեց ամիս Հայաստանում գտնվելու ժամկետը չի պահպանվել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ