Հակերների խումբը սպառնացել է ջարդել Իսրայելական կառավարական կայքերը
Աշխարհ
Anonymous անվանումով հակերների խումբը սպառնացել է կիբերհարձակման ենթարկել Իսրայելական կառավարական կայքերը: Այս հայտարարությունը արվել է այն բանից հետո, երբ Իսրայելի Զինվորական ծովային ուժերը նոյեմբերի 4-ին կանգնեցրել և կասեցրել են երկու նավի ընթացք, որոնք ուղևորվում էին շրջափակման մեջ գտնվող Գազայի հատված:
Ձերբակալված նավերը ուղեկցվել են Իսրայելական Աշդոդ նավահանգիստ: Նավի վրա են գտնվել 27 միջազգային իրավապաշտպաններ և հումանիտար օգնության բեռ:
Ըստ Anonymous-ի ներկայացուցիչների, եթե Գազայի հատվածի շրջափակումը շարունակվի, իրենք այլ ելք չեն ունենա , քան հարձակում գործելը:
Հակերները մեղադրել են Իսրայելի իշխանություննեին միջազգային իրավունքի և մարդու իրավունքների ոտնահարման մեջ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ