ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են Դեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվել ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից Կոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Մանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում 22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտել Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով Ծակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալ Ղազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետ Ադրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում 

Սամվել Նիկոյանն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին

Արտաքին Քաղաքական

ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ապրիլի 3-ին ընդունեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերի այցը խորհրդարան, պարոն Նիկոյանը խորհրդանշական համարեց, որ այն տեղի է ունենում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի օրը: ԱԺ նախագահի խոսքով' ՀՀ եւ ՌԴ միջեւ գործընկերային եւ ռազմավարական հարաբերությունները, որոնք հիմնված են երկու երկրների ու ժողովուրդների բարեկամության ու եղբայրության վրա, իրենց անմիջական արտահայտությունն են գտնում միջխորհրդարանական հարաբերություններում, որոնց թե Հայաստանում, թե Ռուսաստանում մեծ կարեւորություն է տրվում: Այդ մասին ասված է ՀՀ ԱԺ մամուլի բաժնի տարածած հաղորդագրությունում։ 

Նիկոյանն ընդգծել է ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը' նշելով, որ հաջողվել է ապահովել ոչ միայն աշխատանքների հետեւողականություն, այլ նաեւ զգալի արդյունավետություն' նպաստելով հումանիտար, մշակութային, կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում երկկողմ գործակցության խորացմանը: Հանձնաժողովը մեծ դեր է խաղացել նաեւ երկու երկրների տարածաշրջանների միջեւ կապերի հաստատմանը: Կողմերը վստահություն հայտնեցին, որ հետագայում եւս հանձնաժողովը կշարունակի ու ավելի կաշխուժացնի իր հետեւողական գործունեությունը:

ՀՀ խորհրդարանի նախագահը գոհունակություն արտահայտեց միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանականների համագործակցության առնչությամբ: Նրա խոսքով' հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս ԱՊՀ եւ ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովների գործունեությանը եւ ակտիվորեն իր մասնակցությունն է բերում այդ շրջանակներում տարվող աշխատանքներում: Պարոն Նիկոյանը կարեւորեց համագործակցությունը նաեւ Միջխորհրդարանական միության, ԵԱՀԿ, ԵԽ, ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովներում' նշելով, որ դեռեւս մեծ ներուժ եւ նոր ուղղություններ կան այդ կառույցներում փոխգործակցությունը խորացնելու, աշխատանքներն առավել համակարգված դարձնելու համար:

ՀՀ ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ ՌԴ արտգործնախարարի ներկա այցը նոր լիցք կհաղորդի հայ-ռուսական կապերին, այդ թվում' միջխորհրդարանական համագործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ՌԴ արտգործնախարարը նշեց, որ այս տարի լրանում է նաեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին ՀՀ եւ ՌԴ միջեւ ստորագրված պայմանագրի 15-ամյակը: Նա գոհունակություն հայտնեց, որ այս հոբելյանները նշվում են կոնկրետ գործերով' նկատելով, որ հայ-ռուսական հարաբերությունների բոլոր ոլորտներում առաջընթաց է արձանագրվում: Աճել են երկկողմ ապրանքաշրջանառությունը, ներդրումների ծավալը, համատեղ իրականացվող ծրագրերի քանակը, այդ թվում' միջուկային էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, հումանիտար, մշակութային եւ այլ բնագավառներում: ՌԴ ԱԳ նախարարը համագործակցության կայացման եւ հետագա ընդլայնման գործում մեծապես կաեւորեց միջխորհրդարանական համատեղ աշխատանքը, որի շնորհիվ ամրապնդվում է ինտեգրացիոն գործընթացների օրենսդրական հիմքն ինչպես անվտանգության ապահովման, այնպես էլ տնտեսական ու հումանիտար ոլորտներում: Նա բարձր գնահատեց այն ներդրումը, որ ՀՀ եւ ՌԴ խորհրդարանական պատվիրակություններն ունենում են միջազգային համապատասխան կառույցներում, միաժամանակ կիսելով ՀՀ ԱԺ նախագահի այն տեսակետը, որ այդ ուղղությամբ համագործակցությունը դեռ զգալի ներուժ եւ առավել սերտացման կարիք ունի: ՌԴ արտգործնախարարը կարեւորեց ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային միջխորհրդարանական կառույցներում փոխգործակցության ամրապնդումը:

Շնորհակալություն հայտնելով Ռուսաստանում կայացած ընտրություններին հայ խորհրդարանականների' որպես դիտորդ մասնակցության համար, Սերգեյ Լավրովը հաջողություն մաղթեց Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին' նշելով, որ ռուսական կողմն ակտիվ ընդգրկվածություն է ունենալու տարբեր դիտորդական առաքելություններում: Նա կարեւորեց ամենատարբեր մակարդակներով հաճախակի կազմակերպվող երկկողմ այցելությունները, որոնց ընթացքում ծնվում են նաեւ նոր նախաձեռնություններ, փոխգործակցության նոր ուղղություններ:

Հանդիպման ընթացքում իրենց տեսակետները ներկայացրեցին նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը: Անդրադարձ եղավ նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, դրանում Մինսկի խմբի դերակատարությանը, երկկողմ եւ տարածաշրջանային այլ խնդիրների:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր ԿարլսոնԵրկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում ենԴեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվելԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումիցԿոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակելՄանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտելՈւկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. ՊեսկովԾակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումիցՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացել
Ամենադիտված