Հովիկ Աբրահամյանի անձնական խնդրանքը` Քիմ Քարդաշյանին (լուսանկարներ)
Վերլուծական
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ Քիմ Քարդաշյանը հանդիպել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, որից անմիջապես հետո Ինստագրամի իր էջում արել էր հետևյալ գրառումը. «Պատիվ էր հանդիպել Հայաստանի վարչապետ Հավիկ Աբրահամյանի հետ, ով նշեց, թե որքան հպարտ է, որ մենք հպարտ հայեր ենք և չենք մոռացել մեր արմատները»,- գրել էր նա՝ ավելացնելով #NeverForget հեշթեգը:
Քիմի՝ տառասխալով գրառումը չէր վրիպել օգտատերերի աչքից և նրանք մեկնաբանություններ էին թողել սխալի վերաբերյալ, սակայն Քարդաշյանը տառասխալը չէր ուղղել: ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով' հուսահատ Հովիկ Աբրահամյանն անձամբ է դիմել Քիմ Քարդաշյանին՝ խնդրելով, որպեսզի վերջինս ուղղի իր սխալը և Հավիկ Աբրահամյանին նորից վերածի Հովիկ Աբրահամյանի:
Թե ինչ լեզվով է վարչապետը խոսել Քիմ Քարդաշյանի հետ, մեր աղբյուրները չեն հստակեցնում:



















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում