Մեծամասնական թեկնածուն հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության հետ
Արտաքին Քաղաքական
Երեւանի թիվ 11 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Արշակ Բանուչյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության երկարաժամկետ դիտորդներ Սոենկե Ցիշեյի եւ Դանիելա Մալիյանսկա Միտեվսկայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ընտրությունների ընթացքը: Բանուչյանը դիտորդների ուշադրությունն է հրավիրել ՀՀ ընտրողների ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թվի ուռճացվածության վրա' շեշտելով, որ ՀՀ բնակչությունը նվազում է, սակայն ընտրացուցակներում քաղաքացիների թիվն ավելացել է: Իսկ թիվ 11 ընտրատարածքում, որտեղ ինքն առաջադրվել է որպես թեկնածու, մեկ բնակարանում գրանցվել են տասնյակ, երբեմն' հարյուրավոր գոյություն չունեցող ընտրողներ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում