Սիրիայում զինադադարի վերջնաժամկետը ապրիլի 10–ն է
Մերձավոր Արևելք
Սիրիայի հարցով ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի հատուկ բանագնաց Քոֆի Անանը հայտարարել է, որ Սիրիայում զինադադարի վերաբերյալ որևէ առաջընթաց չի գրանցվել, և նշել է, որ ապրիլի 10-ը զինդադարի համար վերջնաժամկետ է, հաղորդում է Reuters-ը։
Անանի կողմից վերջնաժամկետի առաջարկությանը Սիրիայի իշխանությունները դրական են պատասխանել։
ՄԱԿ–ում Սիրիայի ներկայացուցիչ Բեշար Ջաֆերին հայտարարել է, որ ընդունում են ապրիլի 10-ը՝ որպես զինդադարի վերջնաժամկետ լինելու Անանի առաջարկությունը, սակայն նշել, որ նույն առաջարկությունն անվերապահորեն պետք է ընդունի ընդդիմությունը։
Քոֆի Անանի խոսնակ Ահմեդ Ֆեվզին հայտարարել է, որ Դամասկոսի կառավարությունը մինչև ապրիլի 10-ը քաղաքներից և մյուս բնակավայրերից դուրս պետք է բերի ռազմական տեխնիկան և զինուժը։
Բաշար Ասադի ռեժիմը ավելի վաղ հայտարարել էր, որ ընդունում է Քոֆի Անանի խնդրի խաղաղ կարգավորման առաջարկությունների փաթեթը։ Այնուամենայնիվ, երկրում չի դադարել բռնությունը։ Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ վերջին 24 ժամում զոհվել է 94 հոգի։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)