ՀՀ–ում Հունաստանի դեսպանի պաշտոնակատարի կարծիքով վերջին տարիներին Հայաստանը եվրաինտեգրման ուղղությամբ մեծ քայլեր է արել
Արտաքին Քաղաքական
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 3-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի դեսպանի պաշտոնակատար Վասիլիկի Դիկոպուլուի հետ:
Երկուստեք բարձր գնահատելով հազարամյակների ընդհանուր պատմություն ու քաղաքակրթական նվաճումներ ունեցող բարեկամ ժողովուրդների բարձր մակարդակի հարաբերությունները՝ կողմերը համոզմունք հայտնեցին, որ հետայսու տնտեսական, քաղաքական ու մշակութային կապերն ու փոխգործակցությունը երկու երկրների միջեւ էլ ավելի կամրապնդվեն:
Տիկին Վասիլիկի Դիկոպուլուն արձանագրեց, որ հատկապես վերջին տարիներին Հայաստանը եվրաինտեգրման ուղղությամբ մեծ քայլեր է արել: Նա նշեց, որ Հունաստանը՝ որպես ԵՄ անդամ երկիր, պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերելու Հայաստանին ԵՄ տարբեր կառույցների հետ հարաբերությունները էլ ավելի ակտիվացնելու համար:
Հյուրի խնդրանքով անդրադառնալով գալիք խորհրդարանական ընտրություններին՝ պարոն Շարմազանովը մասնավորապես նշեց. «Մեզ համար շատ կարեւոր է, որ ընտրությունները լինեն ժողովրդավարական, իսկ հասարակությունը վստահի ու հավատա բարեփոխումներին»:
Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, ղարաբաղյան ու կիպրական հիմնախնդիրներին, հայ-թուրքական հարաբերություններին, Հունաստանի տնտեսական ճգնաժամին ու դրա հաղթահարման ուղիներին, հայկական ու հունական համայնքների կենսական խնդիրներին ու փոխադարձ ինտեգրմանը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում