Թալիբների հետ բանակցությունները պետք է վարեն աֆղանները. Աֆղանստանի ԱԳ նախարար
ԱՄՆ
Աֆղանստանի ԱԳ նախարար Զալմայ Ռասուլը հայտարարել է, որ թալիբների հետ բանակցություններին պետք է մասնակցեն բացառապես աֆղաններ։ Նման հայտարարությամբ Ռասուլը հանդես է եկել Քաթարում, որտեղ «Թալիբան»–ը մտադիր է բացել սեփական ներկայացուցչությունը։
Միևնույն ժամանակ, նրա խոսքերով, Քաթարն ու ԱՄՆ–ն կարող են օգնել՝ ստեղծելով համապատասխան միջավայր բանակցությունների համար։ ԱՄՆ–ի մասնակցությամբ ներաֆղանական երկխոսության կայացմանն ուղղված քայլերը կասեցվել են մարտին, քանի որ թալիբները հրաժարվել են բանակցություններին մասնակցելու որոշումից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)