Փոխըմբռնման հուշագիր՝ ՄԱԿ-ի և ՀՀ 2 նախարարությունների միջև
Արտաքին Քաղաքական
Ապրիլի 3-ին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը և ազգային գործընկերները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և առողջապահության նախարարությունները կնքեցին Փոխըմբռնման հուշագիր՝ 2010-2015թթ. Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործունեության ծրագիրը ռազմավարական ծրագրին համապատասխանեցնելու մասին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հուշագիրը ստորագրեց նախարարի առաջին տեղակալ, «Բնակչություն և զարգացում» ծրագրի ազգային տնօրեն Արա Պետրոսյանը:
Սոցիալական պաշտպանության ոլորտում հուշագրով նախատեսված են արդյունքներ՝ բարելավելու այն տվյալների առկայությունը և վերլուծությունը, որոնք օգտագործվում են բնակչության դինամիկայի, սեռական և վերարտադրողական առողջության (ներառյալ ընտանիքի պլանավորումը) և գենդերային հավասարության ոլորտներում փաստերի վրա հիմնված որոշումների ընդունման և քաղաքականության ձևավորման համար:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում