Հղիության արհեստական ընդհատումների մակարդակը մոտ 3 անգամ կրճատվել է
Հասարակություն
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է ՄԱԿ- ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան, վրաստանյան և ադրբեջանական գրասենյակների տնօրեն, Թուրքիայում ՄԱԲՀ ներկայացուցիչ Զահիդուլ Հյուքին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Վերատադրողական առողջության բնագավառում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակներում վերարտադրողական առողջության, օրենսդրության բարելավման ուղղությամբ արձանագրված ձեռբերումները, ինչպես նաև ուրվագծվել են Ազգաբնակչության զարգացման միջազգային կոնֆերանսի 2014 թվականից հետո նախատեսվող միջազգային գործընթացներին համահունչ Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջոցառումները:
Նախարար Քուշկյանը նշել է, որ արդյունավետ կառավարման, ինչպես նաև միջազգային համագործակցության շնորհիվ, մասնավորապես ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում, էապես բարելավվել են վերարտադրողական առողջության ցուցանիշները. մայրական մահացության ցուցանիշը 2000թ. համեմատությամբ վերջին տարիներին կրճատվել է 4-5 անգամ: Էականորեն բարձրացել է բնակչության իրազեկվածությունը, ինչի արդյունքում հղիության արհեստական ընդհատումների մակարդակը մոտ 3 անգամ կրճատվել է:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետագա համագործակցության, հատկապես խնդրի շուրջ բնակչության իրազեկությունը բարձրացնելու առումով:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը