Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Ամուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխան ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքին Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ Շահնազարյան Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասին Պաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան 

Թուրքական լրատվամիջոցների առաջին արձագանքները

Թուրքիա

Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը և դրա ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ելույթը հայտնվել է թուրքական ԶԼՄ-ների գլխավոր լուրերի շարքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական լրատվական դաշտի առաջատար այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են «Հուրիեթ»-ը, «Միլլիեթ»-ը, «Ռադիկալ»-ը, CNN Turk-ը և այլն, փաստել են, որ Ֆրանցիսկոսը պատմական պատարագի ժամանակ հայերի հետ կատարվածն անվանել է 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն:

Թուրքական «Հուրիեթ»-ը գրել է. «Կաթոլիկների հոգևոր առաջնորդ Ֆրանցսիկոսը 1915 թվականի դեպքերի ժամանակ զոհվածների հիշատակին Վատիկանում մատուցված պատարագի ժամանակ հայտարարել է, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերը եղել են հայերը»:

«Միլլիեթ»-ը ևս, փաստելով, որ Ֆրանցիսկոս պապը հայերի հետ տեղի ունեցածն անվանել է «ցեղասպանություն», հավելել է, որ պատարագը տևել է շուրջ 1.5 ժամ և դրան ներկա են եղել ինչպես ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, այնպես էլ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը:

Թուրքական մեկ այլ լրատվական' Hurriyet Daily News-ը, որը լրատվությունը ներկայացնում է անգլերերնով, մեջբերել է Ֆրանցիսկոսի ելույթից հետևյալ հատվածը. «Նախորդ դարի ընթացքում մարդկությունը ապրել է երեք զանգվածային և նմանը չունեցող ողբերգություն: Առաջինը, որը համարվում է 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը, տեղի ունեցավ ձեր' հայ ժողովրդի հետ»:

Թուրքական «Ռադիկալ»-ը, գրելով, որ Հռոմի պապը պատարագի ժամանակ հայերի հետ կատարվածն ավանել է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, հավելել է, որ Ֆրանցիսկոսն առաջին անգամը չէ, որ հայտարարում է, թե «թուրքերի կողմից հայերի դեմ կատարվածը ցեղասպանություն է»:

Պատարագին կարճ անդրադարձ կատարել է նաև թուրքական «Անադոլու» գործակալությունը, որը ևս գրել է, որ պատարագի ամենասկզբում ելույթի ժամանակ Հռոմի պապն ասել է. «20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը հայերի դեմ է իրականացվել»:

«Ջիհան» գործակալությունը նույնպիսի անդրադարձ է կատարում պատարագին, հիշեցնելով նաև, որ նախորդ տարի Պապն այցելել է Թուրքիա և հանդիպել նախագահ Էրդողանին:

Նմանօրինակ բովանդակությամբ հրապարակումներ են արել նաև թուրքական CNN Turk-ը, «Զաման»-ը, «Դողան»-ը, «Հաբերլեր»-ը և այլ լրատվականներ:

«Ջումհուրիյեթ»-ը փորձել է ճշտել թուրքական նախագահական աշխատակազմի արձագանքը, սակայն փաստել, որ պաշտոնական Անկարան այս պահին ասելիք չունի:

Իսկ ահա «Աքշամ»-ը գրում է, որ Անկարան կոշտ պատասխան է նախապատրաստում, հաղորդելով, որ այս պահին Մոնղոլիայում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կապի մեջ է դիվանագիտական ներկայացուցչությունների հետ և ծանոթանում է Հռոմի քահանայապետի ելույթի բովանդակությանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօրԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Ամենադիտված