Թուրքիան ԱԳՆ է կանչել Վատիկանի դեսպանին
Թուրքիա
Թուրքիայի ԱԳՆ-ն արտգործնախարարություն է հրավիրել Վատիկանի դեսպանին՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունից հետո:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի իր քարոզում Հռոմի Ֆրանցիսկոս պապն արտասանեց «Ցեղասպանություն» բառը՝ Հայոց Մեծ եղեռնը համարելով 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
Նա խոսեց նաեւ դրանից հետո տեղ գտած այլ ցեղասպանությունների մասին՝ հիշատակելով Ռուանդան: Հռոմի պապը ողջունեց պատարագին ներկա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին, Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին, Հայ կաթողիկե պատրիարք Ներսես-Պետրոս ԺԹ-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)