«Հրապարակ». Մարդկանցից անձնագրեր են հավաքում, իբրև թե ընտրակաշառք բաժանելու համար
Հայկական Մամուլ
Հայաստանի տարբեր համայնքներում մարդկանցից անձնագրեր են հավաքում, իբրև թե ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք բաժանելու համար:
Մարդկանց մի մասը, գայթակղվելով 15-20 հազար դրամի խոստումներով, տալիս է անձնագիրը, բայց հետո տեղեկանում, որ իր անձնագրով ապառիկով հեռուստացույց կամ սառնարան են գնել, կամ բենզալցակայանում գրավ թողնելով, 20 լիտր բենզին են վերցրել: Մարդիկ ուզում են մի քանի դրամ փող աշխատել, բայց հայտնվում են բավական տհաճ իրավիճակում, որը միայն ֆինանսական կորուստներ է պատճառում: Դրա համար պետք չէ անձնագիրն ինչ-որ մեկին վստահել և հետո էլ մտածել դրա հետևանքները վերացնելու մասին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ