«Ժողովուրդ». ԲՀԿ նախագահը շարունակում է բարեգործության անվան տակ ընտրակաշառք բաժանել
Հայկական Մամուլ
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակում է բարեգործության անվան տակ ընտրակաշառք բաժանել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա 300 տրակտոր է գնել ու հիմա պատրաստվում է նվիրաբերել ՀՀ մարզերին: ԲՀԿ նախագահի խոսնակ Խաչիկ Գալստյանը թերթի հարցին, թե ինչու են նախընտրական այս շրջանում ընտրակաշառք բաժանում, ասել է, որ նման ծրագիր իրենք վաղուց են ունեցել, և իրենց կուսակցության ծրագրում դրա մասին գրված է:
«Եվ հետո, այդ ամենը մինչև պաշտոնական քարոզարշավն ենք անում, որպեսզի ընտրակաշառք չդիտվի»,- հավելել է նա:
Թերթը հիշեցնում է, որ ՀԱԿ անդամ, Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի ղեկավար Ռուբեն Թովմասյանը վարչական դատարան հայց է ներկայացրել՝ ԿԸՀ-ի կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ՝ հիմնավորելով, թե ԲՀԿ-ն կուսակցություն չէ, այլ բարեգործական կազմակերպություն:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ