«Ժողովուրդ». Ալիկ Սարգսյանին կձերբակալե՞ն
Հայկական Մամուլ
Երեկվա համարում «Ժողովուրդ»-ն արդեն գրել էր, որ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Գարեգին Գաբրիելյանի պաշտոնանկության պատճառը նրա թույլ տված չարաշահումներն են, ինչի առթիվ ՀՔԾ-ում քրեական գործ է քննվում: Թերթը հիշեցնում է, որ Գաբրիելյանն իր ենթակաների հետ միասին զենք-զինամթերք և զինտեխնիկայի պահեստամասեր է վաճառել: Երեկ թերթը տեղեկացել է, որ քրեական գործի «կծիկն» այնքան է բացվել, որ հասել է մինչև ՀՀ նախկին ոստիկանապետ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը: Անգամ նրա կալանավորման հարցն է դրվել, ինչը սակայն, Սերժ Սարգպանը թույլ չի տվել՝ ասելով, թե այս ընթացքում ցնցումներ պետք չեն: «Ժողովուրդ»-ը երեկ փորձել է այս լուրը ճշտել Ալիկ Սարգսյանից, սակայն վերջինս ասել է, որ խորհրդակցության է, շատ զբաղված է և անջատել է հեռախոսը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ