«Երկիր». Այդ ովքե՞ր են քվեարկելու, եթե ես մենակ եմ ապրում...
Հայկական Մամուլ
Ըստ ոստիկանության կայքում տեղադրված տվյալների՝ Արաբկիր համայնքի Բակունցի 2/2 շենքի 48 և 50 բնակարաններում հաշվառված է քվեարկության իրավունք ունեցող 5 անձ: Ճշտելու համար տեղեկության հավաստիությունը, թերթի թղթակիցը գնացել է նշված բնակարանները և պարզել, որ հրապարակված թվերը չեն համապատասխանում իրականությանը: Երկու հասցեներում էլ ապրում են թոշակառու տատիկներ:
«Ի՞նչ 5 հոգի: Ո՞վ է նման բան ասել: Այ քեզ բան, ես մենակ եմ ապրում, երեխաներս էլ արտասահմանում են»,- վրդովվել է 48 բնակարանի բնակչուհին:
Թերթի թղթակիցը չի զլացել այցելել նաև հաջորդ բնակարանը, որտեղ իր հարցերին պատասխանել է տարեց մի կին: Նա առանց դուռը բացելու, բարկացած ասել է, որ մենակ է ապրում:
«Այդ ովքե՞ր են քվեարկելու, եթե ես մենակ եմ ապրում: Տղաս գտնվում է Գերմանիայում: Չեմ գնալու ընտրություններին, մեկ ա կեղծում են, հենա ինքներդ եք տեսնում՝ ինչեր են անում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ