«Հրապարակ». Հրայր Թովմասյանը խոստովանել է, որ զգուշացել է Միհրան Պողոսյանից
Հայկական Մամուլ
ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում հայտնի է իր արտոնյալ անկախ պահվածքով: Արդարադատության նախարարությունում նա իր ազդեցությամբ երկրորդ, եթե ոչ առաջին մարդն է: Պատահական չէ, որ նախարար Հրայր Թովմասյանը նշանակվելու պահից որոշակի զգուշավորությամբ է վերաբերվել Միհրան Պողոսյանին: Դրա հիմքը նաև վերհուշն է նախկին արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի մասին, որը պաշտոնանկ արվեց Միհրան Պողոսյանին գրավոր նկատողություն չտալու պատճառով: Վերջերս մերձիշխանական վերնախավի կերուխումերից մեկի ժամանակ, որին ներկա է եղել նաև ԴԱՀԿ պետը, Հրայր Թովմասյանը խոստովանել է, որ իր պաշտոնը ստանձնելիս ամենաշատը Միհրանից է զգուշացել: Հետագայում, սակայն, համոզվել է, որ իր մտավախությունն իզուր էր, և համատեղ աշխատանքը եղբայրացրել է նրանց: Հրայր Թովմասյանը համոզվել է, որ ԴԱՀԿ պետը գործի նվիրյալ է և իր ամենամոտ մարդկանցից է դարձել: Երկու բարձրաստիճան գործընկերների ջերմ հարաբերությունների գործնական ապացույցն այն է, որ նոտարների որակավորման վերջին քննության արդյունքներով՝ նախարարը պետական նոտար դարձրեց Միհրան Պողոսյանի զարմուհի Հայկուհի Հարությունյանին, որը նաև ԱԱԾ պետի տեղակալ Գրիգոր Հարությունյանի դուստրն է:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ