Միտ Ռոմնին երեք փրայմերիզում հաղթանակ է տարել
ԱՄՆ
Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միտ Ռոմնին հաղթանակ է տարել երեքշաբթի Վինսկոնսի նահանգում անցկացված երեք փրայմերիզներում, հաղորդում է Associated Press–ը։
Նախնական տվյալներով՝ Ռոմնիի օգտին քվեարկել է այդ նահանգի ընտրողների 43%–ը։ Ռոմնիի հիմնական մրցակից, Փենսիլվանիայից ընտրված նախկին սենատոր Ռիկ Սանտորումը ստացել է այդ նահանգի ընտրողների 38%–ի աջակցությունը։
Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը և կոնգրեսական Ռոն Փոլը ստացել են համապատասխանաբար 11% և 9% ձայն։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենա նոյեմբերի 6–ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)