«Ժողովուրդ». Սամվել Ալեքսանյանի հետ Դուբայում են եղել Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախորդ ամիս Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ Դուբայում են եղել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը: Ըստ թերթի աղբյուրների՝ Դուբայում նրանք նշել են Սամվել Կարապետյանի դստեր ծննդյան օրը, ընդ որում, նշել են բավական մեծ շուքով: Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը, սակայն, թերթի հետ զրույցում հերքել է այդ լուրը: Ըստ նրա՝ Ծառուկյանն այդ օրերին չի բացակայել ՀՀ-ից: Մինչդեռ Ծառուկյանի շրջապատի ներկայացուցիչները հաստատում են թերթի տեղեկությունը՝ ավելացնելով, որ նրա տրամադրությունը մինչև Դուբայ գնալն ավելի վատ էր, քան վերադարձից հետո:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ