Մեր խնդիրն է շփումներ հաստատել հասարակ մարդկանց մակարդակով. Շտեֆան Ֆյուլեն
Ադրբեջան
ԵՄ-ն շարունակում է ԼՂ հակամարտության կողմերի հետ քննարկումները վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված առաջարկությունների նոր փաթեթի շուրջ։
Այս մասին, պատասխանելով լրագրողների հարցերին, նախօրեին կայացած ճեպազրույցում ասել է ԵՄ-ի ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։
«Կարող եմ ասել, որ մենք բավականին մեծ փորձ ունենք նման հարցերում։ Մեր խնդիրն է՝ շփումներ հաստատել հասարակ մարդկանց մակարդակով», - հայտարարել է Ֆյուլեն։
Հիշեցնենք, որ Եվրամիությունը հայտարարել է ԼՂ հարցում առավել ակտիվորեն ներգրավվելու և Ադրբեջանի ու Հայաստանի միջև վստահության միջոցների կառուցման իր ցանկության մասին։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար