Ես տեղի ունեցողը որակում եմ դատական բեսպրեդել. Կարեն Մեժլումյան
Հասարակություն
Եթե մարդիկ Սահմանադրական դատարանի որոշումից հետո չեն հասնում արդյունքի, նշանակում է՝ այդ իրավունքը իրատեսական չէ, չի գործում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Կարեն Մեժլումյանը:
«Հայաստանում քաղաքացիները սահմանադրական արդարության իրավուքնից զրկված են»,- նշեց նա՝ հավելելով, որ միայն մեկ դեպք է հայտնի, երբ մարդը ՍԴ որոշումից օգտվել է:
«Սահմանադրությանը հակասող ճանաչվեց կենսաթոշակների հետ կապված խնդիրները: Երկու համակարգներից կարող էր թոշակ ստանալ ու մեկից ցանկանում էր անցնել մյուսին: Մերժել էին նրան, դիմել էր վարչական դատարան, որը հաստատել էր ընդունված որոշման իրավաչափությունը: Հետո վերջում միայն ՍԴ-ն այդ որոշումը ճանաչել էր սահմանադրությանը հակասող ու անվավեր»,- ասաց Մեժլումյանը:
«2006 թվականից 150-ից 200 դիմում է եղել ՍԴ՝ վճիռները վիճարկելու համար, սակայն միայն մի հայցն է բավարարվել հոգուտ քաղաքացու: Սա ես որակում եմ դատական բեսպրեդել»,- հավելեց Մեժլումյանը:
Բանախոսը նշեց, որ 2005-ի բարեփոխումներից հետո քաղաքացիները հնարավորություն ստացան վիճարկել իրենց համար կայացված վճիռները: ՍԴ որոշումները պետք է առաջացնեն իրավական հետևանքներ՝ ընդհանրական և անհատական:
«Հայտարարում ենք, որ ՍԴ որոշումները անհատական միջոցների կիրառման առումով ՀՀ-ում չեն կատարվել»,- ասաց Մեժլումյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը