Հոգևորականը չի՞ վստահում պետությանը
Հասարակություն
Ճարտարապետների միությունը մի քանի ամիս է՝ շենքի տարածքը տրամադրում է «Աստծո ժողովուրդ» ավետարանչական եկեղեցուն՝ հավաքներ անցկացնելու համար:
«Դահլիճ չունենալու պատճառով մեզ մոտ էին, այժմ ԱՄՆ նախկին դեսպանության շենքում են: Հայաստանում խղճի և կրոնի ազատություն կա, ես որևիցե հիմք չունեմ նրանց մերժելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
«Շաբաթը մի անգամ ինչ-որ բան են արել: Վարձակալությունից ստացված 60 հազար դրամով հոգում ենք շենքի պահպանման ծախսերը: Որևէ պետական ֆինանսական աջակցություն չունենք, մեր շենքը պետք է պահպանենք: Եկեք տեսեք, փայլում է»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:
Սրան ի պատասխան տեր Շմավոն քահանան ասաց, որ եթե կրոնական կազմակերպությունը գրանցված է, չի նշանակում, որ այն աղանդ չէ: Մկրտիչ Մինասյանն արձագանքեց, թե ի՞նչ իմանար՝ աղանդավորական կազմակերպությո՞ւն է, թե՞ ոչ, եթե նրանք պետության կողմից գրանցված են:
«Պետք է դիմեիք մոտակա եկեղեցու հոգևորականին ու պարզեիք՝ նրանք աղանդավո՞ր են, թե՞ ոչ»,- ի պատասխան ասաց քահանան։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը