Սերգեյ Լավրովը ամբարտավանություն է համարել ՀՕՊ համակարգերի վերաբերյալ Մակֆոլի խոսքերը
ԱՄՆ
Սերգեյ Լավրովը մեծամտություն և ամբարտավանություն է որակել Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Մակֆոլի` ԵվրոՊՌՈ–ների տեղակայման վերաբերյալ հայտարարությունը, հաղորդում է «Ռիա նովոստի»-ն։
«Երեկ մեր գործընկերը չափազանց մեծամիտ հայտարարություն արեց, որ ԵվրոՊՌՈ–ների տեղակայման հարցում որևէ փոփոխություն չի լինելու, կարծես թե, ըստ դեսպանի, յուրաքանչյուր պետություն պետք է ԱՄՆ–ի պետական շահերը հաշվի առնի», – ասել է Լավրովը։
Վերջինս Մակֆոլի հայտարարությունը բնորոշել է անգլերեն բառով՝ arrogant (գոռոզ, ամբարտավան)։
Հիշեցնենք, որ նախօրեին Մակֆոլը հայտարարել էր, որ ԱՄՆ կտեղակայի Եվրոպայում ՀՕՊ համակարգերն իրեն և իր դաշնակիցներին պաշտպանելու համար և «մտադիր չէ որևէ զիջման գնալ այդ հարցում ցանկացած պետության հետ, քանի որ իր քաղաքացիների և դաշնակիցների անվտանգությունն ԱՄՆ–ը ավելի բարձր է գնահատում»։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)