«Բարգավաճ Հայաստան»-ը պարկով ալյո՞ւր է բաժանում
Հասարակություն
Facebook սոցիալական ցանցում օգտատերերից մեկը գրել է. «Քիչ առաջ «Գյումրի Ասպաեզ» օրաթերթը ահազանգ էր ստացել, որ Ախուրյանի գյուղապետարանի հետնամասում գտնվող խանութի մոտ պարկով ալյուր է բաժանվում: Ահազանգողը տեղեկացրել էր, որ ալյուրը բաժանվում է «Բարգավաճ կուսակցության» կողմից: Մեր լրագրողները անմիջապես գնացին ահազանգի հետքերով ու «դեպքի վայրում» պարզեցին, որ, իրոք, ինչ-որ մարդիկ ալյուր են բաժանում: Հերթ կանգնած մարդիկ չժխտեցին, որ այն բաժանվում է ԲՀԿ-ի կողմից: Իսկ բաժանողը տեսնելով մեր լրագրողին, ասաց, թե ինքը չէ բաժանողը, այլ եկել է ալյուր ստանալու: Գյուղապետարանից հայտնեցին, որ իրենք կապ չունեն այդ ակցիայի հետ, ու գյուղապետարանը չի կարող միջամտել դրան, քանի որ գյուղացիները սխալ կհասկանան»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը