Խաչիկ Ասրյան. Ֆյուրեր Իլհամ Ալիևը Հայաստանին պետք է հայտարարի պատերազմ, եթե...
Հասարակություն
Խաչիկ Ասրյանի ղեկավարած «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահությունը տարածել է «Հայոց Արծիվները պահանջում է … կամ հարեմի պարուհի Իլհամ Ալիևը» վերտառությամբ հաղորդագրություն, որն առանց խմբագրման ներկայացնում ենք ստորև.
«Նախևառաջ խորապես ողջունում ենք Ադրբեջանում ապրիլի 3-ին տեղի ունեցած «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության սառնասիրտ և վճռական պահվածքը:
Ցավով փաստում ենք, որ ապրիլի 3-ին Բաքվում «Եվրանեսթի»խորհրդարանական վեհաժողովում, քաղաքակիրթ երկրներից ժամանած հյուրերի առջև ադրբեջանցիների ինքնասիրահարված և ինքնահռչակած սուլթան-նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած լկտի հայտարարությունները առ այն, որ իբրև հայերը ֆաշիստներ են, օկուպանտներ են …, և խստագույնս դատապարտում ենք թերուցքային վիճակում գտնվող Իլհամ Ալիևի ողորմելի հայտարարությունը:
Ավելի քան վստահ ենք, որ քաղաքակիրթ աշխարհին այս պահին ավելի շատ կհետաքրքրի, թե ովքե՞ր են իսկական և իրական ֆաշիստները' դարեր ի վեր իրենց ազգային տեսակը պահպանած, իրենց նախնիների շիրիմները պաշտպանած, հարևան թշնամի պետությունների կողմից չհայտարարված պատերազմները հաղթանակած, ի վերուստ տրված Հայկական բարձրավանդակում որպես բնօրրան ապրող հայ ժողովուրդը, թե՞ 20-րդ դարասկզբին տարբեր ցեղերի խառնուրդում գոյացած, բարբարոսների մեծ համբավ վաստակած, սումգայիթյան հրեշավոր սպանդ կազմակերպած և իրականացրած, սուլթան նախագահներով ապրող և նրանց երկրպագող ադրբեջանցի ղեկավարները: Իհարկե, մեր իրականության մեջ ֆաշիստները ներկայիս Ադրբեջանի տարածքում բնակվող հորինված ադրբեջանցի ղեկավարներն են' իրենց ֆյուրեր Իլհամ Ալիևի գլխավորությամբ:
Վստահ ենք, որ քաղաքակիրթ աշխարհը ապրիլի 3-ին Ադրբեջանի մայրաքաղաքում մեկ անգամ ևս ականատես եղավ 20 տարուց ավել հայատյացություն քարոզող ադրբեջանցի ղեկավարների և նրա ինքնասիրահարված, պարտվողական հոգեբանությամբ ապրող, անհյուրընկալ, սուլթան-նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ և ամոթալի հայտարարություններին:
Ավելի քան 25.000 անդամ ունեցող «Հայոց Արծիվներ» ռազմահայրենասիրական շարժման անունից պահանջում ենք Իլհամ Ալիևից 5 օրվա ընթացքում ներողություն խնդրել արիական ծագում ունեցող անպարտելի հայ ժողովրդից' ֆաշիստներ, օկուպանտներ անվանելու համար:
Եթե 5 օրվա ընթացքում Իլհամ Ալիևը չկատարի «Հայոց Արծիվների» պահանջը, ապա հաջորդ 5 օրվա ընթացքում ադրբեջանցիների ղեկավար ոհմակի ֆյուրեր Իլհամ Ալիևը Հայաստանին պետք է հայտարարի պատերազմ, այլապես սուլթան Իլհամ Ալիևը ոչ միայն մեր, այլ նաև Երկիր մոլորակի տարբեր ժողովուրդների համար կլինի ոչ միայն իր ժողովրդի ամենավախկոտ և ամենանողկալի նախագահը, այլև կլինի Ադրբեջանի հարեմների ամենացանկալի պարուհին»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը