Թուրքիային փորձում են զսպել
Աշխարհ
-Իրանը թուրք-սիրիական հարաբերություններում միշտ Թուրքիային զսպող գործոն կլինի,- հոկտեմբերի ութին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
Իրանը ազդեցության որոշակի լծակներ ունի և կարող է Թուրքիային զսպել. Եվրամիությունը նույնպես զսպող գործոն է Թուրքիայի հարցում: Լինելով ԱՄՆ-ի շահերի պաշտպանը Մերձավոր Արևելքում Թուրքիան փորձում է լիդերի դերը ստանձնել, ինչը բնականաբար դուր չի գալիս Սաուդյան Արաբիային և Քաթարին:
Թուրքիան փորձում է անկախ քաղաքականություն վարել, և նույնիսկ ինքնուրույն սանկցիաներ է սկսել կիրառել: Օրինակ թուրքական բանկերում սառեցվել են Բաշար Ալ Ասադի բանկային հաշիվները:
Զարմանալի է, որ տարածաշրջանում լիդերի տեղը գրավել փորձող Թուրքիան այսօր Սիրիայի հետ հայտնվել է 90-ականների նախապատերազմական իրավիճակում:
Հ.Գ. 90-ականներին Թուրքիան նախապատերազմական իրավիճակում էր հայտնվել Սիրիայի, Հայաստանի և Հունաստանի հետ:
Ոչ վաղ անցյալում Թուրքիան նույն իրավիճակում էր նաև Իրաքի հետ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ