Ալլան «ազա՞տ է արձակում» Գալկինին
Աշխարհ
Ռուսական Պրիմադոննան իր վրա ուշադրություն հրավիրելու համար սկսել է ինտրիգներ հարուցել իր անձնական կյանքի շուրջ: Վերջերս նա իր օրինական ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի հետ որեւէ տեղ չի գնում, նրա տուն չի այցելում եւ անգամ նրա համերգին չի մասնակցել, թեեւ այդ օրը Մոսկվայում է գտնվել:
Ռուսական մամուլը գրում է, որ Ալլան պատրաստվում է բեմ վերադառնալ, այդ պատճառով էլ փորձում է իր նկատմամբ վերականգնել հասարակական հետաքրքրությունը:
Դրա համար Պուգաչովային օգնության է հասնում երիտասարդ կատարող Սերգեյ Սավինը: Մենք արդեն գրել էինք, որ լրագրողները «հայտնաբերել» են Ալլայի նոր երիտասարդ սիրականին՝ ի դեմս նորաթուխ երգչի:
Նա Պրիմադոննայի փողերով նկարահանել է իր առաջին տեսահոլովակը եւ արդեն հասցրել է ուղեկցել նրան մի քանի խնջույքների ժամանակ: Ասում են՝ Պուգաչովան որոշել է պարզապես ազատ արձակել Գալկինին, քանի որ նա արդեն 35 տարեկան է, եւ ժամանակն է, որ երեխաներ ունենա, ուստի Պրիմադոննան չի ցանկանում նրան խանգարել:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ