Թուրքիայում սկսվել է 1980–ին հեղաշրջում կատարած թուրք գեներալների դատավարությունը
Թուրքիա
Թուրքիայում սկսվել է 1980–ին ռազմական հեղաշրջում կատարած երկու թուրք գեներալների դատավարությունը, հաղորդում է Hurriyet Daily News–ը։
94–ամյա գեներալ Քենան Էվրենը և ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար 86-ամյա Թահսիմ Շահինկայը մեղադրվում են լեգիտիմ կառավարության դեմ ռազմական հեղաշրջում կատարելու մեջ։
1980–ին սեպտեմբեր 12–ին իրականացված ռազմական հեղաշրջումից հետո ռազմական իշխանությունը 50 մարդ մահապատժի է ենթարկել (այդ թվում 17-ամյա տղա), ձերբակալվել է մոտ 600 հազար մարդ, հարյուրավոր բանտարկայլներ մահացել են բանտում։ Հեղաշրջման զոհ գնացած հարազատների մեծ մասը պատրաստվում է ներկա գտնվել դատավարությանը։
Թուրքիայի դատախազությունը դատարանին պահանջում է ցմահ բանտարկության դատապարտել երկու գեներալներին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)