Կոմկուսը պատրաստ է ստորագրել միասնական շտաբ ձևավորելու մասին համաձայնագիրը
Հասարակություն
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ այսօր Քաղաքագետների միությունում Հայ ազգային Կոնգրեսը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» ստորագրել են ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ձևավորելու մասին համաձայնագիր: Փաստաթուղթն ընդունողները հայտարարել են, որ այն բաց է ԱԺ ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցող բոլոր քաղաքական ուժերի համար։
Լուրեր.com-ի հետ զրույցում Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը նշեց, որ իրենք միանշանակ պատրաստ են ստորագրելու այդ համաձայնագրի տակ, սակայն որևէ հրավեր չեն ստացել:
«Ես հրավեր չեմ ստացել։ Իհարկե, մենք պատրաստ ենք միանալու: Ես ինչպե՞ս անեմ, ընկնեմ դռնեդո՞ւռ։ Ինձ ոչ մեկ ո՛չ հրավեր է ուղարկել, ո՛չ էլ կանչել են. ես գնամ իրենց մոտ, ասեմ՝ եկել եմ թուղթը ստորագրելո՞ւ: Միգուցե նրանք մեր կարիքը չեն զգում: Ես հրավեր չեմ ստացել, ես ձեզանից եմ լսել, որ նման փաստաթուղթ են ստորագրել։ Երբ որ ես կնայեմ այդ փաստաթուղթը, նոր կորոշեմ», - նշեց Ռուբեն Թովմասյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը