Իսրայելի չհամաձայնեցված ռազմական միջամտությունը Իրանի դեմ ձեռնտու չէ որևէ մեկին. Հիլարի Քլինթոն
Իրան
ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Իսրայելի չհամաձայնեցված ռազմական միջամտությունը Իրանի դեմ ձեռնտու չէ որևէ մեկին։ Այս մասին հաղորդում է ամերիկյան ABC–ն։
Ըստ նրա՝ ԱՄՆ-ն ու Իսրայելը սերտորեն համագործակցում են բոլոր ոլորտներում։
«ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բազմիցս Իսրայելի ղեկավարության ուշադրությունը հրավիրել է մեր դիրքորոշման վրա։ Մենք միանգամայն վստահ ենք, որ նման իրավիճակը ձեռնտու չէ որևէ մեկին», – հայտարարել է պետքարտուղարը։
Քլինթոնը հայտարարել է, որ իրանական հարցի լուծման ավելի արդյունավետ միջոցը դիվանագիտական ճանապարհն է։
«Մենք մտադիր ենք վերջ դնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված խնդրին, ինչի հետևանքով միջազգային հանրության շրջանում լուրջ թյուրիմացություն է առաջացել։ ԱՄՆ–ը այդ հարցում կան ամեն հնարավորը», – եզրափակել է Քլինթոնը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ