Թաիլանդում արգելել են Շեքսպիրի ստեղծագործության հիման վրա նկարահանված ֆիլմի ցուցադրությունը
Աշխարհ
Թաիլանդում արգելվել է Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործություններից մեկի՝ «Մակբեթ» ողբերգության հիման վրա նկարահանված ֆիլմի ցուցադրությունը, քանի որ համապատասխան մասնագետները կարծում են, որ այս կինոնկարը կարող է մարդկանց միջև գժտություն սերմանել։
«Շեքսպիրը պետք է մեռնի» անվանումը կրող ֆիլմը թարգմանվել է թաիլանդերեն, և, չնայած որ թաիլանդական տարբերակում ֆիլմի սյուժեն զարգանում է մտացածին երկրում, գրաքննադատները դրանում «նկատել են» ակնարկներ՝ վերջերս Թաիլանդում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ։ Նշենք, որ խոսքը գնում է 2010 թվականին տեղի ունեցած իրադարձությունների մասին, երբ զինվորականների և հակակառավարական ցուցարարների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ