AlJazeera. Սիրիան կարող է զրկվել Արաբական երկրների լիգայի կազմակերպությանն անդամակցելուց
Աշխարհ
Առնվազն տասնինը մարդ է սպանվել Սիրիայում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ընթացքում՝ կառավարական զորքերի և ցուցարարների միջև բախումներից։ Այս մասին հայտնել են Սիրիայում իրավապաշտպան կազմակերպությունները։
Բախումների նոր ալիքը տեղի է ունեցել, այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ հակակառավարական ցույցերի ժամանակ՝ կառավարական զորքերի կողմից սպանվել էր քսանյոթ մարդ։ Բախումները տեղի են ունեցել Սիրիայի Հոմս քաղաքում։ Հոմս քաղաքի ընդդիմության ներկայացուցիչ Մաջիդ Ամիրը Associated Press լրատվական գործակալության թղթակցին հայտնել է, որ առավոտյան մզկիթում՝ աղոթքի ժամանակ տեղի ունեցած ուժգին պայթյունների հետևանքով մզկիթի պատերը ցնցվել են։ «Սա արդեն շարունակվում է մի քանի օր»,- ասել է նա: Վերջին օրերի սպանությունների մեծ մասը տեղի է ունեցել Հոմսի Բաբ–Ամր թաղամասում։ Հիշեցնենք, որ վերջին ութ ամիսների ընթացքում Սիրիայում շարունակվող հակակառավարական ցույցերի ընթացքում սպանվել է երեք հազար մարդ։ Սակայն Ասադի իշխանությունը անկարգությունների մեջ մեղադրում է «զինված ավազակախմբերին» և «օտար ծայրահեղականներին»:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ