ՀԱՀ. ԱԱԿ երիտասարդական թևի ղեկավարին հեռացրել են բոլոր պաշտոններից
Աշխարհ
Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) իշխող Աֆրիկյան ազգային կոնգրեսը (ԱԱԿ) հեռացրել է կուսակցության երիտթևի նախագահ Յուլիուս Մալեմին։ Նրան արգելվել է նույնիսկ մասնակցել կուսակցական որևէ միջոցառման։
Հիշեցնենք, որ կարգապահական կոմիտեի որոշմամբ՝ փետրվարին Մալեման հեռացվել էր ԱԱԿ–ից՝ ներազգային թշնամանք սերմանելու և կուսակցության հեղինակությանը վնասելու պատճառով։
Սակայն մինչև հիմա նրան թույլ էին տվել մնալ ԱԱԿ երիտասարդական թևի նախագահի պաշտոնում։ Մալեմի նախկին կուսակից ընկերները նշել են, որ իր գործողություններով նա անհամաձայնություն է առաջ բերել կուսակցության շարքերում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ