ԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունը Բացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել է iPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունը Սամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգը Արթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնից Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել «Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասին Հայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Վերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը Պուտինը թփթփացնում է Փաշինյանի մեջքին, հութիները հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանը 

Պաշտպան Կարեն Անդրեասյանը պաշտոնապես ներկայացրեց 2011թ. տարեկան զեկույցը

Հասարակություն

Այսօր տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանի 2011թ. տարեկան զեկույցի պաշտոնական ներկայացումը։ Ներկայացվեցին զեկույցում տեղ գտած մարդու իրավունքներին առնչվող համակարգային խնդիրները և թերացումները առանձին ոլորտների համար պատասխանատու 25 պետական մարմինների գործունեության համատեքստում։

Միջոցառմանը ներկա էին տարբեր բնագավառներում գործող մոտ 80 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք զանգվածային լրատվամիջոցներ։

Զեկույցի ներկայացումը Պաշտպանն սկսեց՝ անդրադառնալով տարեկան զեկույցին անդրադարձած մի քանի պետական մարմինների արձաքանքների մեջբերումներից, որոնց տվեց հանգամանալից մեկնաբանություններ։

«Խոսքի ազատության մասով ամենավատ վիճակը հեռուստատեսությունում և ռադիոյում է»,- նշեց Պաշտպանը:

Պաշտպանը նշեց նաև, որ բացի այս պաշտոնական ներկայացումից զեկույցն, ըստ օրենքի, պետք է ներկայացվի նաև ԱԺ լիագումար նիստի ժամանակ՝ գարնանային նստաշրջանում։ «Տեսնենք, թե ինչպես դա կկազմակերպվի այս նախընտրական շրջանում»,- ելույթի ժամանակ նշեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը։

Խոսելով Մարդու իրավունքների պաշտպանի քաղաքական կողմնորոշվածության մասին, Կարեն Անդրեասյանն ասաց «Այսօրվա պաշտպանն անկլան պաշտպան է, ես չունեմ կլան և չեմ պատկանում որևէ կլանի: Դա պետք է լիներ իմ ուժը, հզորությունը և դա է ճիշտը, ըստ Սահմանդրության, ըստ օրենքի, ըստ փարիզյան սկզբունքների, ըստ բոլոր երկրների օմբուդսմենների: Բայց դա իմ թուլություններից մեկն է»։

Նա նշեց, որ այսօր Պաշտպանն օժանդակություն կամ օգնություն չի ստանում ոչ միայն քաղաքական ուժերի, այլ նաև քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների կողմից։

«Նման կրակահերթերի տակ աշխատելու երկու ճանապարհ կա. կամ ապօրինի եղանակով ինտեգրվում ես որևէ կլանի և վայելում, կամ պետք է զգաս աշխատանքի ամբողջ ծանրությունը և հրաժարական տաս»։
Սակայն եթե նա լիներ թույլ մարդ վաղուց հրաժարական էր տվել, իսկ ինքն առնվազն 5 տարի դեռ լինելու է այս պաշտոնին և հետամուտ է լինելու խնդիրներին:

Ինչպես բազմիցս նշել է, այսօր էլ Պաշտպանը նշեց, որ ունի երեք գործառույթ՝ դիտորդ, միջնորդ և անհատական գործերով պաշտպան։
«Որպես դիտորդ համարում եմ, որ այս ինստիտուտը և ես եղել ենք ազնիվ, իսկ որպես միջնորդ մենք փոքր հարցերում ենք կարողացել ուժեղ լինել, իսկ մեծ հարցերում մեր միջնորդական դերը տապալվել է: Իսկ որպես առանձին գործերով պաշտպան ես ամենաուժեղն եմ», -նշեց Կարեն Անդրեասյանը։

Խոսելով Պաշտպանի ինստիտուտի և դրական առաջընթացների մասին Պաշտպանը նշեց. «Երեսունչորս տոկոսով աճել են դրական գործերը, ստանալով իրավական պաշտպանություն, 29 %-ով դիմունների քանակը նույնպես աճել է, ինչը վկայում է, որ մեր կառույցի նկատմամբ վստահությունը մեծանում է»։

Միևնույն ժամանակ Պաշտպանը կոչ արեց լրատվամիջոցներին, որ նույնիսկ եթե տալիս են որակումներ, ապա զգույշ լինեն իրենց ձևակերպումներում, որ չպակասի քաղաքացու հավատը Պաշտպանի ինստիտուտի նկատմամբ։ «Ես իմ մասին չեմ մտածում՝ որպես անձ, որպես Կարեն Անդրեասյան, ես անհանգստանում եմ այն քաղաքացիների համար, որոնք կարող էին դիմել, սակայն չեն դիմի Պաշտպանին՝ կասկածելով նրա թուլության վրա»։

Տարեկան զեկույցի հետ զուգահեռ ներկայացվեց նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի խոցելի խմբերի և քաղաքական և քաղաքացիական իրավունքների պաշտպանությանն առնչվող 2012-2017թթ. ռազմավարությունը, որը մշակվել է միջազգային զեկույցներում արտացոլված, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, առանձին անհատների, միջազգային հանրության կողմից բարձրացված, ինչպես նաև Պաշտպանի տարեկան զեկույցում ներառված կարևորագույն խնդիրների հիման վրա։ Փաստաթղթում ներառված են այն խնդիրներն ու ծրագրերը, որոնց Պաշտպանի գրասենյակն անդրադառնալու է առաջիկա 5 տարիների ընթացքում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունըՍամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգըԱրթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնիցԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել«Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասինՀայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ինՎերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունըՊուտինը թփթփացնում է Փաշինյանի մեջքին, հութիները հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանըՎարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանքԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնիԻսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ըԱլմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ. Շարմազանով Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ ՊուտինՀայր Ասողիկ․ Վեհափառի՝ վարչապետին ուղղված հորդորը նպատակ ուներ կանխել հասարակական ցնցումներն ու հնարավոր բախումներըԵկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը․ կազմը միայն ՔՊ-ականներից էԱրթիկում մանկապարտեզի շենքի օտարման աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիներըTRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին. Փաշինյան27-ամյա կինը պատահաբար ասեղ է կուլ տվել․ ամիսներ անց այն հայտնաբերվել է բրոնխումԻրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ ենՀայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն ԱյվազյանԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՏեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել»Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննիՀնդկաստանի ԱԳՆ-ը վիրավորական է անվանել ԱՄՆ փոխնախագահի արտահայտությունները միգրանտ աշխատողների մասինԴիլիջանի թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվելԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Արաղչին կարճ զրույց է ունեցել Լավրովի հետՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցումMilliyet. Թուրքիան առաջարկում է Սև ծովում նավերի համար երկու անվտանգության միջանցք ստեղծելԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցըԼուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029-ին կստանձնի ԱՊՀ նախագահությունըNYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցենՃանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ իր անունից կեղծ բոտ է գովազդվումԻսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ «Սուրբ Կամուրջ» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողելAxios. Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը Claude-ի օգտատերերին կարգելվի արհեստական բանականությանը պարբերաբար վիրավորելըՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կատարված փաստ է․ ՓաշինյանԱլմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. ՓաշինյանՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվելԽոշոր վթար «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ․ «Lexus»-ի և «Mercedes»-ի բախման հետևանքով կան վիրավորներՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը՝ բացՄարտի 1-ի գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործը հասել է դատարան
Ամենադիտված