Պարզաբանում անձնագրային անհամապատասխանության վերաբերյալ
Հասարակություն
«Ա1+» էլեկտրոնային կայքէջում ապրիլի 3-ին զետեղված «Փոխնախարարի անձնագրի տվյալները սխալ էին» վերտառությամբ հրապարակման ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012 թ. մարտի 13-ին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է դիմել Գուրգեն Բայթունի Սարգսյանը, որպես Արամ Լեվուշի Հարությունյանի լիազորված անձ՝ վերջինիս հինգ տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացի չհանդիսանալու և վերջին հինգ տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու խնդրանքով:
12.03.2012 թ. Արամ Հարությունյանի կողմից տրված լիազորագրում լրացված է եղել ՀՀ քաղաքացու AE սերիայի թիվ 0341792 անձնագրի տվյալները:
Ստուգմամբ պարզվել է, որ Արամ Լեվուշի Հարությունյանին, ծնված 31.10.1959 թ., ՀՀ ոստիկանության Դավիթաշենի անձնագրային խմբի կողմից 16.09.1999 թ. տրվել է ՀՀ քաղաքացու AE սերիայի թիվ 0341792 անձնագիրը: Նշված անձնագրի օգտագործման համար ոչ պիտանի լինելու կապակցությամբ, 26.10.2011 թ. ՀՀ ոստիկանության Մարաշի անձնագրային խմբի կողմից տրվել է ՀՀ քաղաքացու AM սերիայի թիվ 0486962 անձնագիրը:
Վերը նշված անհամապատասխանության վերաբերյալ տեղեկացվել է լիազորված անձին և տեղեկանքը տրամադրվել է վավերական անձնագրի տվյալներով:
Ինչ վերաբերում է տեղեկանքը կնքված չլինելուն, ապա տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Տեղեկանքը կնքվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կնիքով:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը