Մենաստանից մինչև «Միսս աշխարհ»
Աշխարհ
«Միսս աշխարհ 2011»–ի անունն արդեն հայտնի է։ Մրցույթում, որն այս տարի անցկացվում էր 61-րդ անգամ, թագը նվաճել է 21-ամյա վենեսուելացի գեղեցկուհի Իվիան Լունասոլ Սարկոս Կոլմենարեսը։ Նա այս մրցույթում հաղթած 6-րդ վենեսուելուհին է։
Իվիանը եզրափակիչ փուլում առաջ է անցել 113 երկրների ներկայացուցիչներից՝ ժյուրիի վրա տպավորություն թողնելով բոլոր փուլերում՝ լողափի գեղեցկուհի, տաղանդ, թոփ մոդել, սպորտ և գեղեցկությունը հանուն նպատակի, որի ընթացքում մասնակիցները պետք է ներկայացնեին իրենց բարեգործական ծրագրերը։ Երկրորդ տեղում Ֆիլիպինների ներկայացուցիչն է, երրորդում՝ Պուերտո–Ռիկոյի։
Այս տարվա «Միսս աշխարհը» բավական հետաքրքիր ճանապարհ է անցել։ Վենեսուելուհին, որն ունի 12 քույր և եղբայր, որբացել է վաղ հասակում և հինգ տարի սովորել մի մենաստանում։ Իվիանը ցանկացել է միանձնուհի դառնալ, սակայն նրա կյանքն այլ կերպ է դասավորվել։ Ստանալով մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի որակավորում՝ նա սկսել է աշխատել մի հեռարձակող ընկերությունում։
Հաղթանակից հետո Իվիենն ասել է. «Հաղթելն ինձ համար ամեն ինչ է նշանակում, և ես հույս ունեմ իմ հաղթանակն օգտագործել հնարավորինս արդյունավետ։ Ես անհավատալիորեն երջանիկ եմ, որ հաղթել եմ, քանի որ հրաշալի աղջիկներ կային։ Առաջին հերթին և ամենաշատը ցանկանում եմ օգնել մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Կուզենայի օգնել ինձ նմաններին։ Ես որբ եմ։ Կուզենայի օգնել նաև ծերերին և դեռահասներին։ Այնքան մարդու, ինչքան կկարողանամ»։
Մրցույթին հետևել են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհից։ Նրանք, ովքեր հնարավորություն չունեին այն դիտել հեռուստացույցով, հետևել են առցանց հեռարձակումներին, ինչպես նաև Facebook–ի և Twitter–ի թարմացումներին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ