ՌՈ Երևանի կայազորի նախկին պետը կրկին պաշտո՞ն կստանձնի
Հասարակություն
Լուրեր.com–ի տեղեկություններով՝ օրերս ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության այլևս նախկին պետ Արմեն Սահակյանի և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի կայազորի նույնպես նախկին պետ Ռուբեն Ներսիսյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել։ Բանն այն է, որ պաշտոնազրկումից մի քանի օր առաջ, Ռուբեն Ներսիսյանը, մեր ունեցած տեղեկություններով, իր վերադասին է «նվիրել» «Mercedes» մակնիշի G դասի (AMG) ավտոմեքենա՝ շուրջ 200 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ։ Արդեն մի քանի օր հետո Արմեն Նազարյանի հետ միասին Ներսիսյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից։ Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած հանդիպման հիմնական թեման եղել է Ռուբեն Ներսիսյանի դժգոհությունն իր նախկին վերադասից առ այն, որ նա ժողովրդի լեզվով ասած «քցվել է»։
Սահակյանը խոստացել է դժգոհ Ներսիսյանին, որ նա անպայման կփորձի շտկել իրավիճակը և Ներսիսյանին «դժգոհ» չի թողնի։
Այսօր՝ ապրիլի 4-ին, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին է ներկայացվել միջնորդագիր՝ Ռուբեն Ներսիսյանին ՀՀ ՊՆ ՌՈ Էջմիածնի կայազորի պետի պաշտոնում նշանակելու մասին։
Արդյո՞ք կնշանակվի իր աշխատասենյակում զինվորին ծեծած և խոշտանգած Ռուբեն Ներսիսյանն այդ պաշտոնին, թե՝ ոչ՝ ցույց կտա ժամանակը։ Սակայն մի բան պարզ է՝ գումարելիների տեղը փոխելիս գումարը չի փոխվում։
Հիշեցնենք, որ, ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com–ը, ՀՀ Ռազմական ոստիկանության պետ Արմեն Սահակյանը և ՊՆ Երևանի կայազորի ռազմական ոստիկանության պետ Ռուբեն Ներսիսյանը զբաղեցրած պաշտոնից հեռացվել են՝ կապված ընթացիկ տարվա մարտին ՊՆ Երևանի կայազորի ռազմական ոստիկանության պետ Ռուբեն Ներսիսյանի աշխատասենյակում զինծառայող Արսեն Գրիգորյանին դաժան ծեծի ենթարկելու դեպքի հետ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը